Ալի Աքբար Վելայաթի. Մենք թույլ չենք տա փոխել սահմանները

Մենք շատ սրտատրոփ վերաբերմունք ունենք կովկասյան տարածաշրջանի նկատմամբ, հատկապես` Հարավային Կովկասի, որը մեր սահմանի ամենազգայուն հատվածներից մեկն է։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության առաջնորդի` միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, հայտնում է khayalpressa313 Telegram ալիքը։

«Կովկասում մեր հարևան երկրների սահմաններն անվտանգության էֆեկտ ունեն մեզ համար, այսինքն՝ մենք չենք ընդունում սահմանների ոչ մի փոփոխություն։ Նախկին և ներկա փորձը ցույց է տվել, որ եթե երկրների սահմանները փոխվեն, ճգնաժամի օջախ կստեղծվի, և հայտնի չէ, թե դա ինչով կավարտվի։ Կարևոր պահն այն է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեզ հետ ընդհանուր սահման ունեն։ Մենք թույլ չենք տա, որպեսզի սահմանները փոխվեն և այնտեղ այնպիսի երկրներ հաստատվեն, որոնք իրենց բնույթով ագրեսիվ են, ինչպիսին ԱՄՆ-ն է»,- ասել է Վելայաթին, տեղեկացնում է News.am։