Ադրբեջանի ԱԳՆ-ն հիստերիկ ցասման մեջ է ընկել Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարության կապակցությամբ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հիստերիկ ցասման մեջ է ընկել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հայտարարության կապակցությամբ, որում նա մեղադրել է «դիվանագիտական էթիկան խախտելու մեջ»։

Լը Դրիանը, պատասխանելով խորհրդարանում պատգամավորների հարցերին, ասել է, որ Փարիզն անընդունելի է համարում Ադրբեջանի նախագահի արտահայտությունները՝ կապված Արցախ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի այցի հետ։

«Լը Դրիանը Ղարաբաղյան տարածաշրջան Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի անօրինական ուղևորության հետ կապված Իլհամ Ալիևի խոսքերը ձևով և բովանդակությամբ անընդունելի է անվանել: Մեկ այլ պետության ղեկավարի հայտարարության վերաբերյալ ֆրանսիացի նախարարի անպատասխանատու և անընդունելի մեկնաբանությունը խախտում է դիվանագիտական ավանդույթները։ Ցավով ենք նշում, որ Ֆրանսիայի՝ պետականության մեծ ավանդույթներ ունեցող երկրի արտաքին գործերի նախարարը դա չի հասկանում»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան, տեղեկացնում է News.am։