2022-01-19 09:54
Լրատվական գործակալություններ
Թուրքիայում նավթատար է պայթել
TRT Haber-ի հաղորդմամբ` Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ շրջանում նավթատարի վրա պայթյուն է տեղի ունեցել։
Պայթյունի պատճառները հայտնի չեն։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ բրիգադներ և շտապօգնության մեքենաներ։ Հրդեհը տարածվել է նաև Կահրամանմարաշ-Գազիանթեպ ավտոմայրուղում: Մայրուղին փակ է, տեղեկացնում է Newsinfo.am-ը։