Էրդողանը Պուտինին և Զելենսկուն առաջարկել է բանակցել Թուրքիայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Թուրքիա, որպեսզի «հարթեն տարաձայնությունները» երկու երկրների միջև։ Այսպիսի պնդմամբ չորեքշաբթի հանդես է եկել Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։

«Թուրքիան պատրաստ է հանդես գալ ցանկացած դերում՝ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև լարվածությունը նվազեցնելու համար։ Նախագահ Էրդողանը բանակցություններ է վարում ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Իրականում նա նույնիսկ նրանց երկուսին հրավիրել է գալ Թուրքիա, եթե ցանկանան հանդիպել և պարզել իրենց խնդիրներն ու տարաձայնությունները»,- նրա խոսքերը մեջբերում է Sabah թերթը, տեղեկացնում է News.am։

Բացի այդ, Քալընը տեղեկացրել է, որ Էրդողանը «առաջիկա մի քանի շաբաթներին կմեկնի Ուկրաինա՝ Զելենսկու հետ բանակցելու համար»։