2022-01-19 13:59
Լրատվական գործակալություններ
Հովհաննես Խաչատրյանն ընտրվեց ԿԲ նախագահի տեղակալ
Ազգային ժողովն այսօր՝ հունվարի 19-ի նիստում Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրեց Հովհաննես Խաչատրյանին:
Փակ գաղտնի քվեարկությամբ ընտրությանը մասնակցել է 70 պատգամավոր:
Խաչատրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 70 պատգամավոր, դեմ՝ 5 պատգամավոր:
Հովհաննես Խաչատրյանը սովորել և ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, ունի մագիստրոսի կոչում: Շուրջ վեց տարի աշխատել է ՀՀ ԿԲ վիճակագրության վարչությունում:
ԿԲ-ի խորհրդի անդամ է, անկուսակցական, տեղեկացնում է News.am-ը: