Շարմազանով․ Սերժ Սարգսյանի կողմից չի եղել ասուլիս հրավիրելու որոշում. Նա չի մտափոխվել

Չի եղել որոշված ասուլիս, որը դարձել է հարցազրույց. եղել է հանրությանը տեղեկացնելու խնդիր և լավագույն ձևաչափն ընտրվել է հարցազրույցը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, ըստ որի Սերժ Սարգսյանը նախապես հայտարարել էր, որ ասուլիս է տալու, հետո այն դարձել է հարցազրույց:

Շարմազանովը նաև նշել է. «Այսօր աչքովս ընկավ մի լուր, որը վերաբերում էր Սերժ Սարգսյանի գալիք հարցազրույցին։

Բնական եմ համարում այն, որ մեծ ուշադրություն կա ՀՀ երրորդ նախագահի հարցազրույցի հանդեպ և նորմալ եմ վերաբերվում նման արտահոսքերին։

Բայց մի կարևոր ճշգրտում։

Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից չի եղել ասուլիս հրավիրելու որոշում։

Սերժ Սարգսյանը չի մտափոխվել։

Մենք պետք է տեղեկացնենք հանրությանը կարևոր խնդիրների և մասնավորապես Արցախյան հիմնահարցի վերաբերյալ մանրամասն և համապարփակ:

Ուստի, հաշվի առնելով այս ամենը, որոշում է կայացվել հանրային լրատվական տեղեկացման ձևերից ընտրել հարցազրույցի ձևաչափը, ինչը հնարավորություն կտա ամբողջապես ներկայացնել խնդիրը մեր հանրությանը», տեղեկացնում է News.am: