Փոխվարչապետը վստահ է, որ բնակչության խոցելի խավերի համար գազի սակագինը չի փոխվի

Հայաստանում բնակչության խոցելի խավերի համար գազի սակագինը չի փոխվի։ Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով խորհրդարանականների հարցերին։

Փոխվարչապետի խոսքով՝ իրենք ունեն սրա համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսները։

«Ես վստահ եմ, որ բնակչության անապահով խավերի համար գազի սակագինը չի փոխվի։ և այդ հնարավորությունը կա, քանի որ նույնիսկ կալորիականությունը հաշվարկելու դեպքում նոր գները սպառողների զգալի մասի վրա որևէ կերպ չեն ազդի»,- վստահեցրեց Գրիգորյանը, տեղեկացնում է News.am։