Արմեն Գրիգորյան. Հայաստանը սպասում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան

Հայաստանն սպասում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։

«Միջազգային հանրության կողմից գրանցվել է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, և ներկա պահին կարգավորման կարևոր հարթակ է ԵԱՀԿ ՄԽ-ն»,- ասել է Գրիգորյանը՝ ավելացնելով, որ հայկական կողմը կարծում է, որ այցը և հաջորդ քայլերը հարցի երկարաժամկետ լուծման հնարավորություն կտան, տեղեկացնում է News.am։