2022-01-20 15:35
Լրատվական գործակալություններ
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը մոտ ժամանակներս կայցելի Հայաստան և Ադրբեջան
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մոտ ժամանակներս կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում։
«Հաճելի է վերադառնալ տարածաշրջան ԵՄ-ի և Ֆրանսիայի համատեղ այցով Իզաբել Դյումոնի (Կիպրոսում և Ուկրաինայում Ֆրանսիայի նախկին դեսպան - խմբ.) և Բրյուսելի հանդիպումների արդյունքներով գործընկերների հետ միասին: Մենք ակնկալում ենք բովանդակալից հանդիպումներ առաջիկա օրերին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ»,- գրել է նա, տեղեկացնում է News.am-ը։