Ադրբեջանցիներն առևանգված ոչխարները դեռևս չեն վերադարձվել

Ադրբեջացիները դեռևս չեն վերադարձրել մեկ շաբաթ առաջ Տեղ գյուղի բնակիչ Սուրիկ Մաթևոսյանին պատկանող մոտ 300 ոչխարներին:

«Մենք իրենց փոխանցել ենք փաստեր, լուսանկարներ, որոնք ապացուցում են, որ ոչխարները Սուրիկ Մաթևոսյանինն են, սակայն ադրբեջանցիներն ասում են, որ հովիվի հետ ոչխար չի եղել: Բանակցությունները շարունակվում են, և մենք դեռ մեծ հույս ունենք, որ ոչխարները կվերադարձվեն»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ադրբեջանցիները առևանգել էին Տեղ համայնքի 53-ամյա հովիվ Սուրիկ Մաթևոսյանին և նրա մոտ 300 ոչխարներին։ Մի քանի ժամ անց բանակցությունների արդյունքում խաղաղապահներին են փոխանցել գերեվարված Սուրիկ Մաթևոսյանին, տեղեկացնում է News.am-ը։