Հրապարակվել է Վլադիմիր Պուտինի, Ռուբեն Վարդանյանի և ՌԴ կառավարության անդամների դեմ ԱՄՆ պատժամիջոցների նախագիծը

The Washington Post-ը հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ կառավարության անդամների և մի շարք ռուսաստանցի գործարարների, այդ թվում՝ ռուսաստանցի հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ պատժամիջոցների նախագիծը։

Միաժամանակ Ռուբեն Վարդանյանը հիշատակվում է որպես «Տրոյկա Դիալոգ»-ի նախկին տնօրեն և «Սկոլկովո» դպրոցի հովանավոր։

Փաստաթղթի նախագիծը կոչվում է «Պուտինին պատասխանատվության ենթարկելու մասին ակտ» և կազմվել է կոնգրեսական Բենքսի կողմից։

Պատժամիջոցների նախագծում նշվում են պատժամիջոցների ցանկում հայտնված անձանց գույքի արգելափակման, «Հյուսիսային հոսք 2» գազատարի հետ կապված պատժամիջոցների կիրառման և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։

Փաստաթղթում ասվում է նաև նախագահի կողմից Կոնգրեսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաևայի ունեցվածքի մասին զեկույց ներկայացնելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում է News.am։