ԱՀԿ-ն երկրներին խորհուրդ է տալիս թեթևացնել միջազգային ճանապարհորդությունների սահմանափակումները
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կոմիտեն երկրներին առաջարկել է վերացնել կամ թեթևացնել միջազգային ճանապարհորդությունների սահմանափակումները։
Կոմիտեի հայտարարության մեջ ասվում է, որ սահմանափակումները «շարունակում են նպաստել պետությունների առջև ծառացած տնտեսական և սոցիալական սթրեսին»:
Միևնույն ժամանակ, այս միջոցները չեն օգնում. դրա ապացույցն է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածումը է։
Միջազգային ճանապարհորդությունների վերաբերյալ ԱՀԿ ուղեցույցում ասվում է, որ կառավարությունները կարող են միջոցներ ձեռնարկել՝ նվազեցնելու վարակի տարածման ռիսկը, որոնք ներառում են ճանապարհորդներին COVID-ի համար թեստավորում կամ նրանց կարանտինի մեջ պահելը: Ինչպես նշում է կազմակերպությունը, այդ միջոցները պետք է որոշվեն «ռիսկերի մանրակրկիտ գնահատման» հիման վրա և կիրառվեն՝ հարգելով «ճանապարհորդի արժանապատվությունը, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները»:
Օմիկրոնի հայտնաբերման պատճառով որոշ երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ճապոնիան և այլք, սկսել են սահմանափակումներ մտցնել Հարավային Աֆրիկայի երկրներից ժամանած օտարերկրացիների նկատմամբ։ Իսրայելը փակել է սահմանը բոլոր օտարերկրացիների համար, սակայն ավելի ուշ թույլատրել է մուտքը նրանց համար, ովքեր պատվաստվել են, տեղեկացնում է News.am-ը: