628 նոր դեպք․ Վարակվածների իթվը դարձավ 349 957

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 628-ով և դարձել 349 957: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 6 430 մարդ (+503), կատարվել է 2 663 980 թեստավորում (+3 605), առողջացել են վարակվածներից 333 982-ը (+125): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մարդ չի մահացել, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվն անփոփոխ է` 8 026։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը նույնպես անփոփոխ է մնացել` 1 519, տեղեկացնում է Sputnik Արմենիա։