«Հրապարակ»․ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԳՆԵԼ Է «ԱՐՄՆՅՈՒԶ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո պասիվ ռեժիմի անցած «Արմնյուզ» հեռուստաընկերությունը նոր փայատեր ունի։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։

Ըստ պարբերականի տեղեկությունների` ՀԸ-ն աշխատանքը կվերսկսի փետրվարից, եթերում նորից հեռուստադիտողը կտեսնի հայտնի դեմքերի։

««Արմնյուզում» սեփականատիրոջ փոփոխություն է տեղի ունեցել՝ փայատեր է դարձել գործարար Ռուբեն Վարդանյանը, որը նաև քաղաքական ծրագրեր ունի Հայաստանում և հովանավորում է «Ապրելու երկիր» կուսակցությունը»,- գրում է օրաթերթը։

Նշենք, որ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը պատկանում է «Քառյակ մեդիային», սակայն լրատվամիջոցի անունը մամուլում հաճախ է կապվում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Սուրբ աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ։

Sputnik Արմենիա