Հայկական նոր ատոմակայանի համար մասնագետներին կպատրաստեն Ռուսաստանում

Նոր ատոմակայանի մասնագետներին, որը Ռոսատոմը նախատեսում է կառուցել Հայաստանում, կպատրաստեն Ռուսաստանում, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

«Ռուսաստանում», - ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե որտեղ և երբ է պատրաստվելու ատոմակայանի ապագա անձնակազմը։

Գործող Հայկական ԱԷԿ-ի ռեսուրսը երկարացվել է մինչև 2026 թվականը, որից հետո, ըստ Մարտիրոսյանի, կլինի երկրորդ երկարաձգում ևս 10 տարով։ Նա նշել է, որ նոր կայանի շինարարությունը կտևի մոտ 10-12 տարի, տեղեկացնում է Aysor.am։