ՀՌԱՀ ՔՊ թեկնածու․ Ես կարծում եմ, որ ահռելի գործ եմ արել այս երկրի համար

Ձեր խոսքը լսելուց հետո հարցեր տալու ցանկությունը վերացավ, այնուամենայնիվ, խնդրում եմ ասեք, թե ինչ հետագիծ եք թողել տեսալսողական մեդիայում, քանի որ օրենքի պահանջ է, որ ՀՌԱՀ անդամը պետք է լինի այդ ոլորտում հեղինակավոր մասնագետ: Այս մասին ՀՌԱՀ թեկնածու Արթուր Մանուկյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Ես համես մարդ եմ, չեմ կարող ասել, որ հեղինակավոր մասնագետ եմ, բայց ես աշխատել եմ երեք հեռուստաընկերություններում որպես ռեժիսոր»,-ասաց Արթուր Մանուկյանը՝ վերջում էլ ավելացնելով, որ ինքն այս երկրի համար ահռելի գործ է արել:

Yerevan Today