2022-01-21 13:01
Լրատվական գործակալություններ
Սիսիան Պօղոսեանը` Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զբոսաշրջության կոմիտեի նոր նախագահ է նշանակել։
Որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության e-gov.am տեղեկատվական հարթակում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սիսիան Պօղոսեանին նշանակել զբոսաշրջության կոմիտեի նախագահ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
Սիսիան Պօղոսեանը Կանադայի հաջողակ մարկետոլոգներից է: 2019 թվականին Հայաստան է եկել որպես կամավոր։ Նա դասախոսություններ էր կարդում Ամերիկյան համալսարանի ուսանողների համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նշենք, որ Պօղոսեանից առաջ այս պաշտոնը զբաղեցնում էր Սուսաննա Սաֆարյանը։ Նրան այս պաշտոնից Նիկոլ Փաշինյանն ազատել էր 2021 թվականի փետրվարին` շուրջ երկու տարվա աշխատանքից հետո։