Իտալիան էսպրեսոն ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգություն ճանաչելու հայտ է ներկայացրել

Իտալիայի գյուղատնտեսության, սննդի և անտառային քաղաքականության նախարարությունը էսպրեսոն ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգություն ճանաչելու հայտ է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իտալական լրատվամիջոցներին։

Փոխնախարար Ջանմարկո Չենտինայոն ասել է, որ Իտալիայում սուրճը պարզապես ըմպելիք չէ։

«Դա ազգային ինքնության մի մասն է ու մեր սոցիալական մշակույթի դրսևորումը, որը մեզ առանձնացնում է աշխարհում», – նշել է նա:

Չենտինայոն կարծում է, որ մինչև մարտի 31-ը ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը հավանության արժանացած հայտը կենտրոնակայան կուղարկի:

2017 թվականի դեկտեմբերին ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում է ներառվել նեապոլիտանական պիցցայի պատրաստման մշակույթը, իսկ անցյալ տարի Իտալիայի կողմից մարդկության սեփականություն է ճանաչվել տրյուֆելների արդյունահանումը, տեղեկացնում է Sputnik Արմենիա: