ԵՄ-ն չի պատրաստվում Ուկրաինայից տարհանել դիվանագետների ընտանիքներին

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ պատճառ չի տեսնում Ուկրաինայից դիվանագետների ընտանիքների տարհանման համար, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Մենք չենք պատրաստվում անել նույնը, ինչ Միացյալ Նահանգները, քանի որ դրա համար կոնկրետ պատճառներ չենք տեսնում», - ասել է Բորելը` մեկնաբանելով ԱՄՆ-ի որոշումը՝ Ուկրաինայից ամերիկացի դիվանագետների ընտանիքներին տարհանելու մասին:

Միաժամանակ, եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ակնկալում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ կբացատրի Վաշինգտոնի որոշման պատճառները, տեղեկացնում է Aysor.am։