Պեսկով․ Թուրքիայում Պուտինին ու Զելենսկուն ընդունելու հարցում կոնկրետ ոչինչ դեռ չկա

Մոսկվան ու Անկարան չեն քննարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ուկրաինա կատարելիք այցից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: Տեղեկությունը լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ մի հստակություն չկա», - պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե արդյոք Անկարան Մոսկվայի հետ երկխոսություն չի սկսել Պուտինի և Էրդողանի հանդիպումը կազմակերպելու թեմայով:

Հիշեցնենք` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Թուրքիա՝ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները հարթելու:

Էրդողանը հունվարի 20-ին հայտարարել է, որ փետրվարի սկզբին կայցելի Ուկրաինա, տեղեկացնում է Sputnik Արմենիա: