2022-01-24 19:07
Լրատվական գործակալություններ
Հոլանդացի սենատոր Թինի Քոքսը ԵԽԽՎ նախագահ է ընտրվել
Հոլանդացի սենատոր Թինի Քոքսն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ գալիք տարվա համար։ Քվեարկության արդյունքները հրապարակվել են Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի առաջին նիստին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Քոքսի օգտին քվեարկել է համագումարի 164 անդամ։ Ընտրություններում նրա միակ մրցակիցը՝ ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, նախագահական «Ժողովրդի ծառա» կուսակցության Գերագույն ռադայի պատգամավոր Մարիա Մեզենցևան ստացել է 80 ձայն, տեղեկացնում է News.am-ը։