2022-01-24 19:07
Լրատվական գործակալություններ
0
Ալեն Սիմոնյանը հրաժարվեց հարցերի պատասխանել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ հուվարի 24-ին, ԱԺ-ում հրաժարվեց խոսել լրագրողների հետ:
Նրանից մասնավորապես մեկնաբանություն էին խնդրում ՀՀ նախագահի հրաժարականի վերաբերյալ, ՀՀ նախագահի լիազորությունները ժամանակավորապես իր վրա դնելու վերաբերյալ:
«Ես ասացի՝ չեմ խոսելու, չէ, ինչու եք հիմա այս ամեն ինչը սարքում: Հայոց լեզվով հարցրեցիր՝ խոսե՞նք, ասացի՝ ոչ: Ասացիք՝ ճակատագրական վիճակում, ես էլ ասացի՝ ոչ»,-ասաց նա ու հեռացավ, տեղեկացնում է News.am-ը: