Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի կունենա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, այժմ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

 


Հիշեցնենք, որ նախորդ նիստում դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր Արմեն Գևորգյանի փաստաբանների երկու միջնորդությունները պատգամավորական անձեռնմխելիության հարցի վերաբերյալ։ Ավելի վաղ դատարանը մերժել էր միջնորդությունը՝ ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցելու համար Գևորգյանին արտասահման մեկնելու թույլտվության մասին։ Դատավորի կարծիքով՝ բավական կլիներ, որպեսզի Գևորգյանը հեռակա մասնակցեր նստաշրջանին։ Միաժամանակ, դատարանը նիստը նշանակել էր հունվարի 25-ին՝ ԵԽԽՎ նստաշրջանի օրը՝ այդ կերպ զրկելով Գևորգյանին հեռակա մասնակցության հնարավորությունից, տեղեկացնում է News.am-ը։