2022-01-25 18:31
Լրատվական գործակալություններ
Հայաստանի Զինված ուժերը համալրվել են նոր ուղղաթիռներով
Հայկական ավիացիան համալրվել է նոր ժամանակակից բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրների լուծման համար։
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ուղղաթիռների փոխանցման արարողությունը տեղի է ունեցել հունվարի 25-ին՝ «Էրեբունի» օդանավակայանում, տեղեկացնում է News.am-ը։