Մահացել է Ալիևի անվտանգության ծառայության ղեկավարը

Ադրբեջանում մահացել է նախագահի անվտանգության ծառայության ղեկավար, գնդապետ Թառլան Գադիրովը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Գադիրովը մահացել է Բաքվի մարզադահլիճներից մեկում. կանչով ժամանած շտապօգնությունը ոչինչ անել չի հասցրել։

Նշենք, որ այս տարվա հունվարի 1-ին էլ 54 տարեկան հասակում Երևանում մահացել էր Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ–մայոր Գրիգորի Հայրապետովը։

Հայրապետովը 1991թ–ից մինչև 2018թ-ը եղել է պետության ղեկավարների անվտանգության գլխավոր պատասխանատուն։ Ապահովել է Հայաստանի երեք նախագահների և 16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։