2022-01-26 11:49
Լրատվական գործակալություններ
0
1 931 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 355 662
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 931-ով և դարձել 355 662: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 11 408 մարդ (+1 783), կատարվել է 2 692 959 թեստավորում (+7 721), առողջացել են վարակվածներից 334 696-ը (+147): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով ու դարձել 8 033։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը նույնն է մնացել՝ 1 525, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։