2022-01-26 16:02
Լրատվական գործակալություններ
0
ԶԼՄ․ ՔՊ-ն որոշել է նախագահի թեկնածու առաջադրել Արայիկ Հարությունյանին
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն արդեն որոշել է նախագահի թեկնածուին. ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա: Տեղեկությունը հայտնում է armlur.am–ը։
«Եվ հենց այս որոշման պատճառով այժմ կադրային տեղաշարժեր են տեղի ունենում: Մասնավորապես Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: Արայիկ Հարությունյանի՝ աշխատանքից ազատվելու պարագայում էլ նա զբաղեցնելու է աշխատակազմի ղեկավարի պաշտոնը»,– գրում է կայքը:
Լրատվամիջոցը մեկնաբանության համար փորձել է կապ հաստատել Արայիկ Հարությունյանի և Նաիրի Սարգսյանի հետ, սակայն երկուսն էլ չեն պատասխանել հեռախոսազանգերին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։