Փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը որոշում է ստորագրել փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանին աշխատանքից ազատելու մասին։

Հարությունյանը փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնել էր 2018 թվականից։

Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը «Ազատությանն» ասել էր, որ որոշ փոխքաղաքապետեր Մարությանի հեռանալուց հետո որոշել են լքել իրենց պաշտոնները։ «Այս պահին, կարծում եմ, փոփոխություն կունենանք Սերգեյ Հարությունյանի և Գայանե Մելքոմ-Մելքոմյանի մասով։ Վաղն ավագանու նիստ կունենանք, և, ընտրության դեպքում, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ կընտրվի, մնացածի մասով որոշում դեռ չունեմ»,- ասել էր քաղաքապետը։