«Եդինայա Ռոսիա»-ն դիմել է երկրի ղեկավարությանը՝ ինքնահռչակ ԴԺՀ-ին և ԼԺՀ-ին զենք մատակարարել համար

«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը դիմել է երկրի ղեկավարությանը` խնդրելով օգնություն ցուցաբերել ինքնահռչակ ԴԺՀ-ին և ԼԺՀ-ին՝ ռազմական արտադրանքի մատակարարման տեսքով, ասել է Պետդումայում խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևը:

«Ուկրաինայի սցենարը վերադարձ է հիշեցնում նացիզմին և բանդերականությանը: Մենք անհանգստացած ենք ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի տարածքում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների և հայրենակիցների կյանքի պաշտպանության հարցով»,- ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստ»-ն:

Նրա խոսքով՝ Մոսկվան չի կարող այդ մարդկանց թողնել Կիևի ռեժիմի ողորմածությանն Ուկրաինայի իշխանությունների կողմից նախապատրաստվող ագրեսիայի պայմաններում։

Ավելի վաղ նման առաջարկով հանդես էր եկել կուսակցության գլխավոր խորհրդի ղեկավար Անդրեյ Տուրչակը, տեղեկացնում է News.am։