ԳՇ պետի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ տոնական ընդունելությունը կհետաձգվի

Հունվարի 28-ին նախատեսված զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է, գրում է «Լուրերը»։

ԳՇ պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետի աշխատակազմից հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ նույնպես կորոնավիրուս է հայտնաբերվել։