Ադրբեջանը մտադիր է ևս մի քանի օդանավակայաններ կառուցել Լեռնային Ղարաբաղի շուրջ

Ադրբեջանի իշխանությունները մտադիր են ևս մի քանի օդանավակայաններ կառուցել Լեռնային Ղարաբաղի շուրջ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բացի Վարանդայի /Ֆուզուլի/ օդանավակայանից, Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները պատրաստվում են ևս երկու օդանավակայան կառուցել՝ Զանգիլանում և Լաչինում։ Ըստ իշխանությունների՝ դրանք կունենան «միջազգային օդանավակայանների» կարգավիճակ։

Դժվար չէ կռահել, թե ինչու են հարկավոր այդքան շատ «միջազգային» և պարզապես օդանավակայաններ փոքր տարածքում։ Փորձագետների կարծիքով՝ չնայած հայտարարված քաղաքացիական նպատակին՝ օդանավակայանները լինելու են զուտ ռազմական՝ անօդաչու թռչող սարքերի, ուղղաթիռների և ինքնաթիռների բազավորման համար։ Այսպիսով, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների ռազմականացման քաղաքականությունը։

Ինչ վերաբերում է «միջազգային» անվանմանը, ապա պետք է հասկանալ, որ թուրքական ավիացիա է տեղակայվելու, տեղեկացնում է News.am։