Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ՈՐՈՇՈՂԸ ՀՀ-Ն Է, ԵՎ ՊՐՈՑԵՍԸ, ԿԱՐԾԵՍ ԹԵ, ԳՆՈՒՄ Է
Պատերազմները վերջանում են երկու եղանակով՝ անվերապահ կապիտուլյացիայով և վերապահ պայմաններով․ադրբեջանա-թուրքական կոալիցիային, որին աջակցում էին Իսրայելը` զենքով և Բրիտանիան` դիվանագիտությամբ, իսկ գուցե նաև այլ եղանակներով, Հայաստանը պարտվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Պարտությունը պետք է պայմանագրով ամրապնդի հաղթող կոալիցիայի պահանջները, դա է պատերազմի ու խաղաղության օրենքն, ինչը մենք չարեցինք 1994-ին։
Որն է հաղթող կողմերի պահանջները' Ադրբեջանին պետք է իր կողմից վերահսկվող կապ Նախիջևանի և Թուրքիայի հետ, Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում։
Թուրքիային պետք է Ցեղասպանության հարցը միջազգային օրակարգից հանել և Հարավային Կովկասում մեծացնել իր լեգիտիմ ներկայությունը, որը պետք է ճանաչեն Ռուսաստանն ու Իրանը։
Այսպիսով.
1. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը դեմ է Ռուսաստանը, որովհետև դա կնշանակի Ռուսաստանի հեռացումը Հարավային Կովկասից։
2. Ադրբեջանի կողմից վերահսկվող դեպի Նախիջևան մտահոգում է Իրանին նաև Ռուսաստանին։ Պատճառները պարզ են և այս հարցում ևս Հայաստանը միայնակ չէ, կամ ավելի ճիշտ այդ հարցերով Ադրբեջանը Իրանի ու Ռուսաստանի հետ պետք է պայմանավորվի, եթե անկեղծ խոսենք։
Առաջանում է հարց, Հայաստանն որպես պարտվող կողմ, ինչը պետք է զիջի։ Հիմնական թեման մնում է Ցեղասպանությունից հրաժարվել, զինանշան փոխել և այլն։ Դա է գինը, որը կարող է միանձնյա որոշումով տալ Հայաստանն, առանց Ռուսաստանի ու Իրանի դիմակայության։ Այստեղ որոշողը Հայաստանի իշխանությունն է, և կարծես թե պրոցեսը գնում է։ Սահմանադրական փոփոխություններ պատրաստող կոնտինգենտն էլ կարծես թե այս գործի համար իդեալական է ընտրված։
Մնացած հարցերով երկար ու մանրակրկիտ բանակցություններ են սպասվում»,- գրել է քաղաքագետը։