Ռոբերտ Քոչարյան․ Բանակն այսօր ինքն ունի պաշտպանության կարիք

Հայոց բանակի կազմավորման օրը նշում ենք բանակի համար ամենածանր պայմաններում։ Բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ հղած իր ուղերձում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Դժվար չէ հասկանալ այն մարդկանց ապրումները, որոնք ներդրում են ունեցել արցախյան առաջին պատերազմի ժամանակ ստեղծված և քայլ առ քայլ կայացած մեր բանակի ճակատագրի մեջ։ Տարածաշրջանում խաղաղության երբեմնի երաշխավոր, Արցախի անվտանգության երաշխավոր բանակն այսօր ինքն ունի պաշտպանության կարիք»,-նշել է Քոչարյանը։

Նա լիահույս է, որ բանակն ի վերջո դարձյալ կուղղի մեջքը և կդառնա մեր ժողովրդի անվտանգության լիարժեք երաշխավորը: