3 536 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 361 754

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3 536-ով և դարձել 361 754: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 16 965 մարդ (+3 268), կատարվել է 2 709 073 թեստավորում (+8 707), առողջացել են վարակվածներից 335 227-ը (+267): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում անփոփոխ է մնացել` 8 035։ Նույնն է մնացել նաև կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը` 1 526, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։