2022-01-28 13:10
Լրատվական գործակալություններ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպատանատուն․ Մեր երախտիքն ենք հայտում զինված ուժերի ծառայողներին
Այսօր Հայաստանում նշվում է Բանակի օրը, և մենք մեր երախտիքն ենք հայտում զինված ուժերի ծառայողներին և շնորհակալություն հայտնում Հայաստանին ռազմական գործակցության, այդ թվում՝ միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:
«Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար:
Ուժ և տոկունություն ենք մաղթում նրանց ընտանիքներին և սատարողներին»,-ասված է դեսպանության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը: