«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են առաջնագծի տարբեր հատվածներ

«Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ բանակի օրվա առթիվ «Հայաստան» խմբակցության պատգամավորները երեկ և այսօր այցելել են առաջնագծի տարբեր հատվածներ՝ ծանոթացել ծառայության պայմաններին, առկա իրավիճակին։

Պատգամավորները եղել են Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի և Արարատի զորամասերում և դիրքերում։ Մի խումբ այցելել է Արցախ, տեղեկացնում է News.am։