Մոտ օրերս կլսեք իմ արձագանքները. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պետությունները զինված ուժեր են ստեղծում, որպեսզի կարողանանք ապահովել պետությունների տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքացիների անվտանգությունը. այս առումով այս պարզ ճշմարտության լավագույն դրսևորումներից մեկը Սարդարապատի ճակատամարտն էր։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին՝ հայկական բանակի կազմավորման 30 ամյակին Սարդարապատ այցելելիս ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկացնում է News.am։

 


«Ես իմ խորհրդանշական այցելությամբ ուզում եմ դրա մասին հիշեցնել մեր ժողովրդին, Զինված ուժերին, սպաներին ու զինվորներին»,- նշել է երրորդ նախագահը։

Հարցին՝ ինչպե՞ս կարձագանքի ինքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ հայտարարություններին, Սերժ Սարգսյանն ասաց.

«Մոտ օրերս կլսեք իմ արձագանքները. տևական, հանգամանորեն կարձագանքեմ»։