Վարանդայում 44-օրյա պատերազմին մասնակցած կամավորականի աճյուն է հայտնաբերվել

Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ այսօր Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է մեկ աճյուն։

«Փրկարարները հայտնաբերել ու տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից պահեստազորային, կամավորական) աճյուն։ Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

Հիշեցնենք, որ 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքների, ինչպես նաև ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1709 աճյուն: