ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում Ուկրաինայի իրադրության շուրջ

ԱՄՆ-ն հանդես է եկել Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու առաջարկով։ Այս մասին հայտնում է DW-ն։

Թեմայի շուրջ հանրային լսումները նախատեսված են հունվարի 31-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում:

Հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ն ու նրա եվրոպական դաշնակիցները մտահոգված են Ռուսաստանի «ներխուժման» սպառնալիքից Ուկրաինա։ Նրանք պահանջում են, որ ավելի քան 100 հազար ռուս զինծառայողներ հեռանան ուկրաինական սահմանից։ Վաշինգտոնին մտահոգում է նաև Բելառուսում ռուսական զորքերի կուտակումը։

Ռուսաստանը դեռ չի արձագանքել ամերիկյան նախաձեռնությանը։

Ավելի վաղ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հարցին, թե քննարկվում են արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը, հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի հրաժարվում Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների որևէ տարբերակի քննարկումից Ուկրաինայի շուրջ սրման դեպքում:

Ի պատասխան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական ռադիոկայաններին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ֆինանսատնտեսական պատժամիջոցների սահմանումը Մոսկվայում կգնահատվի որպես հարաբերությունների խզում, տեղեկացնում է Verelq.am: