2022-01-29 09:38
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ-ն հարցում է կատարել իրենց զորքերը Հունգարիայում տեղակայելու համար
ԱՄՆ-ն կատարել է հարցում իրենց զորքերին Հունգարիայի տարածքում տեղակայելու վերաբերյալ: Այդ մասին պատմել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Փեթեր Սիյարթոն ճեպազրույցի ժամանակ, որը հեռարձակվել է նրա ֆեյսբուքյան էջում:
«Մենք իսկապես ստացել ենք հարցում ԱՄՆ-ից օտարերկրյա զորքեր տեղակայելու վերաբերյալ»,-լրագրողներին հայտարարել է Հունգարիայի ԱԳՆ-ն: Նրա խոսքով՝ այժմ Վաշինգտոնին ուղարկվող պատասխանը համաձայնեցվում է պաշտպանության նախարարության հետ, տեղեկացնում է News.am-ը: