Խաղաղապահներն ինտերակտիվ «խաղաղության դաս» են անցկացրել Արցախի դպրոցներից մեկում

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղի միջնակարգ դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտների հետ անցկացրել են ինտերակտիվ «Խաղաղության դաս», հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Ռուսակա խաղաղապահ զորակազմի կողմից Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղի միջնակարգ դպրոցում անցկացվել է ինտերակտիվ դաս՝ «Խաղաղապահներ. խաղաղապահական գործունեություն» թեմայով։ Առաջին պարապմունքը՝ «Խաղաղապահներ ովքե՞ր են նրանք», երկրորդը՝ պահպանվող ականային վտանգի պայմաններում վարքագծի կանոնների մասին, երրորդը՝ առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու մասին»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իվան Սոկորևը։

Աշակերտները բազմաթիվ տեղեկություններ են ստացել ժամանակակից ական փնտրող տեխնիկայի և ականների որոնման ծառայության շների օգնությամբ ռուս սակրավորների կողմից տարածքի մաքրման և ականազերծման մասին:

Ընթացիկ տարվա սկզբից ի վեր ռուս խաղաղապահները ավելի քան 10 անգամ Լեռնային Ղարաբաղի քաղաքների և շրջանների կրթական հաստատություններում ինտերակտիվ «Խաղաղության դասեր» են անցկացրել: Ընդամենը այդ միջոցառումներին մասնակցել է շուրջ 1000 աշակերտներ և ուսանող, տեղեկացնում է Sputnik Արմենիա։