2 594 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 364 348

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2 594-ով և դարձել 364 348: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 19 316 մարդ (+2 351), կատարվել է 2 716 415 թեստավորում (+7 342), առողջացել են վարակվածներից 335 462-ը (+235): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 6–ով և դարձել 8 041։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 3–ով և դարձել 1 529, տեղեկացնում է Sputnik Արմենիա։