«Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունը Ռուսաստանի հայերի միության կենտրոնում կայացել է

Մոսկվայում Ռուսաստանի հայերի միության երիտասարդական կենտրոնում կայացել է «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունը:

Այս մասին Armenia Today-ին հայտնել է Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչը։ Միջոցառման լուսանկարները հրապարակել է Armenian Life Telegram-ալիքը: Ռեսուրսը տեղեկացրել է, որ հունվարի 28-ին Մոսկվայում Հայաստանի զինված ուժերի հիմնադրման 30-ամյակի առթիվ ՌՀՄ երիտասարդական կենտրոնում կազմակերպվել է «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունը:

«Այդ լուրը վերցրել են մերձկասպյան թուրքերը և, տարածելով իրենց լրատվական ռեսուրսներով, կաշառելով մի շարք Telegram-ալիքներով, ինչպես նաև ոստիկանության բողոքներով փորձել են խափանել ֆիլմի ցուցադրությունը։ Անշուշտ, հայկական կողմը պատրաստ էր այդ սադրանքներին, և չնայած թշնամական կողմի ակտիվ աշխատանքին՝ մեր միջոցառումը կայացել է բարձր մակարդակով», – գրում է Telegram-ալիքը։

Ըստ Telegram-ալիքի տվյալների, գիտակցելով, որ չնայած ծախսված միջոցներին, մի շարք ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների կաշառմանը և բոլոր ատյաններին բողոքներին, նրանց մոտ չի ստացվել խափանել ֆիլմի ցուցադրությունը, ադրբեջանցիները որոշել են զանգահարել ոստիկանություն և կեղծ տեղեկություններ տալ, իբր, շենքի ականապատման մասին:

Ավելի վաղ «Известия» հայտնել էր, որ ֆիլմի ցուցադրությունը չի կայացել ։ Ըստ «Известия» տվյալների ՝ միջոցառման մեկնարկից առաջ իրավապահներն ընթերցել են դատախազության նախազգուշացումը նման ցուցադրության ոչ իրավաչափ լինելու մասին», – գրում է պարբերականը։ Նշվում է, որ իրավապահների հայտարարությունից հետո ցուցադրության կազմակերպիչները չեն ցուցադրել ֆիլմը, իսկ ներկաներին ցրել են: