Աննա ՄԿՐՏՉՅԱՆ․ ԵՐԲ ՄԵԶ ՄՈՐԹՈՒՄ ԷԻՆ, ՁԵՐ ԵԽԽՎ-Ն ՀԱՅԵՐԻ ԿՅԱՆՔԸ ԳՐՈՂԻ ԾՈՑՆ ԷՐ ՈՒՂԱՐԿԵԼ

Երբ մեզ մորթում էին, Ձեր ԵԽԽՎ-ն հայերի կյանքը գրողի ծոցն էր ուղարկել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Ձեզ էլի կարողացան խաբել, որովհետև հետևողական չեղաք։

Չզատեցիք կարևորն ու սպառման համար մտացվածը։ Ձեզ էլի չասեցին թե ինչ է ԵԽԽՎ-ն ու ինչ է ներկայացնում ընդունված բանաձևը։

Գրելու եմ այն, ինչ շատերը սեփական քաղաքական ճկուն կյանքից ելնելով Ձեզ ուղիղ չեն ասի։

Աշխարհը երբեք ուժեղ Հայաստան չի ցանկացել։

Աշխարհը երբեք հայկական երկու պետականություն չի ցանկացել։

Աշխարհը երբեք հայկական Արցախ ու անվտանգ Հայաստան չի ցանկացել։

Աշխարհի համար որքան թույլ հայկական պետություն, այնքան կառավարելի։

Աշխարհի համար որքան խեղճ հայկական պետություն, այնքան առավել բարեհաճ։

Աշխարհի կամքն այս անգամ մեզ մատուցեց ԵԽԽՎ-ն։

Աշխարհի չուզելը միայն ցանկություն չէ։ Այն մշակված, մեր վրա օգտագործվող մեխանիզմներ։ Մեխանիզմը շատ պարզ է։ Օրինակ՝ ԱՄՆ կոնգրես ներխուժած ԱՄՆ հպարտը պետք է գնդակահարվի, եվրոպական մայրաքաղաքում սահմանվածից 3 րոպե շատ ցույց արածը պիտի ձերբակալվի, Ղազախստանում հեղաշրջում նախապատրաստածները պիտի սպանվեն։

ԲԱՅՑ, ԲԱՅՑ, ԲԱՅՑ Հայաստանում պետական շենք մտած տխմարին կպնել չի կարելի, Հայաստանում կենդանի մարդկանց դագաղ պարացնելը շատ նորմալ ու հանդուրժելի պրոցես է։ ՈՐՈՎՀԵՏև ՈՐՈՎՀԵՏև ՈՐՈՎՀԵՏև կա գերագույն նպատակ՝ քանդել Հայաստանը։ Այս պարագայում կեղծիքի պատվանդանից իջեցվում է իրավունքն ու ազատությունը ու դրվում կեղծ պապիկներ, կարմիր գծեր, արագաչափեր։

Ինձնից շատ մարդու ազատ կամարտահայտությունը սիրող չեք հաստատ։ Ինձնից ավել իրավահավասարության հասնել հաստատ չեք ուզի։ Բայց ինձ այս երևույթների իրական կողմն է հետաքրքրում, դրա արժեքը՝ առանց կեղծիքի։

Դրա համար ես իրավունքի, ազատության ու ժողովրդավրության մասին կլսեմ նրանցից, ովքեր Հայաստանում տեսան դատարանների շրջափակումը ու դատապարտեցին իշխանազավթ նիկոլին։

Կլսեմ նրանց, ովքեր քաղաքականությունը չեն շփոթում կենդանի մարդկանց թաղումների հետ։

Սպասում եմ ժողովրդավարների խոսքին դագաղների, ՀՀԿականների անչափահաս երեխաների նկատմամբ հոգեբանական բռնության, կին պատգամավորների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու վերաբերյալ։

Իսկ ամեն անգամ դեպի մեր պետությունը շպրտված դատարկությունը ինձ պետք չէ, որովհետև դրա շարունակությունը մեր պետությունը թշնամու ոտքերի առաջ մատաղ անելն է։

Արցախը թուրքին տալն ընդամենը մի բանաձև արժե՞ր։ Բա որ Սյունիքը տանք, հետո Ցեղասպանությունը մոռանանք վստահ եմ ԵԽԽՎ-ն կհայտարարի Հոբսի ու Լոքի նվաստությունը նիկոլի արտաբերած աղբի հետ համեմատած։

Ազգային պետության արժանապատվությունը փոխել դատարկ ձևակերպումներով։ Դուք չգիտեմ, բայց ես շոշափելի հայրենի հող եմ ուզում, ազգային մտածողությամբ կերտված իրավական պետություն։

Երբ մեզ մորթում էին, Ձեր ԵԽԽՎ-ն հայերի կյանքը գրողի ծոցն էր ուղարկել։ Զրո հասցեականություն, զրո քայլ։ Ես կսկսեմ լսել ԵԽԽՎ-ին միայն արցախցու վրա թափված ֆոսֆորային զենքի և թուրք վարձկանների դատապարտումից և դրանց նկատմամբ պատժամիջոցների կիրառումից հետո։ Թե չէ եվրոպական բազմաստանդարտ պիտույքների ու տարատեսակ աստիճանի ճկվող խաղալիքներն արդեն չեն գրավում։

Հ.Գ. Ժողովրդավարության նոր ցուցիչ էր նաև նիկոլի քրեաօլիգարխների կողմից վարձատրվող ֆեյքերի կազմակերպված աշխատանքը երեկ։ Կարծում եմ ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանին կարելի է նիկոլական ֆեյքերի մասին գոհունակության բանաձև ընդունել։

Բայց ասեմ, երեկ բանակի տոնը չնշելը, Ձեր ուսապարկերի հռհռոցը Եռաբլուրում կոծկել չստացվեց։ Այսօրվա համար այլ բան մտածեք»։

News.am