Մահացել է Լեոնիդ Կուրավլյովը

Կյանքի 86-րդ տարում մահացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Կուրավլյովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Արտիստի մահվան լուրը հայտնել նրա որդին։

Հունվարի սկզբին արտիստին շտապ հոսպիտալացրել էին Մոսկվայի քաղաքային թիվ 40 կլինիկական հիվանդանոց՝ կորոնավիրուսային վարակի կասկածանքով։ Բժիշկները նրա մոտ թոքաբորբ են հայտնաբերել, ավելի ուշ արտիստին ստամոքսի շտապ վիրահատություն են կատարել։

Կուրավլյովը հայտնի է դարձել խորհրդային հանդիսատեսին «Ապրում է այսպիսի տղա», «Վիյ», «Ոսկե հորթ», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «Աֆոնյա» և շատ այլ ֆիլմերով:

Լեոնիդ Կուրավլյովը ՌԽՖՍՀ վաստակավոր, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ է, պարգևատրվել է «Պատվո նշան» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշաններով, տեղեկացնում է News.am: