2022-01-31 09:33
Լրատվական գործակալություններ
ՔՊ–ն նախագահի պաշտոնում կառաջադրի Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը» ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը: Տեղեկությունը հայտնում է Hraparak.am-ը:
Հունվարի 26-ին էլ armlur.am-ը գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն որոշել է նախագահի թեկնածուին, և ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։