ԲԴԽ-ում քննվում է դատավոր Բորիս Բախշիյանը անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը

News.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդն այս պահին քննում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի անձեռնմխելիության հաղթահարման վերաբերյալ միջնորդությունը։

Ավելի վաղ Դատավորների միությունը մտահոգություն էր հայտնել Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում՝ անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։

Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում է գտնվում լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին առնչվող քրեական գործը, որի նախապատրաստական փուլում դատավորը փոխել էր հրամանատարի խափանման միջոցը՝ ազատել կալանքից՝ նրա նկատմամբ թույլատրելի համարելով գրավի կիրառումը։