2022-01-31 19:50
Լրատվական գործակալություններ
Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում առաջադրվել է Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը
Հունվարի 31-ին կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում առաջադրել Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը։
Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ օրերս ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։