2022-02-01 09:49
Լրատվական գործակալություններ
0
Պարգևատրվել են պատերազմի ժամանակ զինվորների տարհանմանը մասնակցած ԱՆ աշխատակիցները
Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներով են պարգևատրվել առողջապահության նախարարության հինգ աշխատակից։ Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարությունը` ֆեյսբուքյան էջում լուսանկարներ տեղադրելով։
Պարգևատրվել են Լիանա Բարսեղյանը, Արմեն Մելքոնյանը, Անդրանիկ Ղազարյանը, Անահիտ Մկրտչյանը և Դավիթ Հովսեփյանը։
Նրանք 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում ակտիվորեն համագործակցել են Զինված ուժերի հետ`զոհված և վիրավոր զինծառայողների տարհանման աշխատանքներում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: