ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱԿԱՀՆԴԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ Է ԴԱՐՁԵԼ

Թուրքիան դարձել է հակահնդկական գործունեության կենտրոն, որը առաջ է մղվում պակիստանյան հետախուզության կողմից, գրում է Tribune India-ն՝ հղում անելով հնդկական հատուկ ծառայությունների զեկույցներին։

«Թուրքիայի արտաքին քաղաքական ներկայության ընդլայնումը համապատասխանեցվում է արաբական կենտրոնի սահմաններից դուրս գտնվող մահմեդականների վրա ազդելու Անկարայի փորձին: Չնայած Պակիստանի և Մալայզիայի հետ խմբավորում ստեղծելու անհաջող փորձին, Պակիստանի հետախուզության հետ կապերը ջերմացել են և դուրս են եկել Քաշմիրի սահմաններից, որպեսզի աջակցեն Հնդկաստանի իսլամիստական կազմակերպություններին:

ԱԱԾ քարտուղարության համար զեկույցում ասվում է թուրքական կառավարության և երեք ուղղություններով նրա հետ կապված կառույցների մասին՝ ԶԼՄ-ներ (քաշմիրցի լրագրողների վարձում), կրթական հաստատություններ (լավ վարձատրվող կրթաթոշակներ) և հասարակական կազմակերպություններ (հնդիկ մահմեդականների ազդեցություն հնդկական շահերի հանդեպ թշնամական արտաքին քաղաքականության վրա)»,- գրում է թերթը։

News.am